ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Արժեքային դատարկությունը փորձում է լցնել կոնսպիրոլոգիական դատարկաբանություններով

Արժեքային դատարկությունը փորձում է լցնել կոնսպիրոլոգիական դատարկաբանություններով
15.01.2026 | 18:51

Այսօր, իր ամենշաբաթյա «բրիֆինգ-շոու»-ի շրջանակում, Փաշինյանը հայտարարել է, թե «եկեղեցիների սրահներում պատարագների ժամանակ մարդ չի լինում, հազիվ 5-6 հոգի, անգամ օրերս ճշտեցի, որ մի եկեղեցում պատարագին ներկա է եղել միայն պատարագիչ քահանան և իր ընտանիքի անդամները»։

Ընդամենը վեց օր առաջ նշել էի, որ կասկած չունեմ՝ Փաշինյանը պատրաստվում է խաղարկել հերթական ստոր սցենարը, որի նպատակը հանրությանը համոզելն է, թե մենք այնքան էլ քրիստոնյա չենք, քանի որ, ցավոք, մարդիկ քիչ են մասնակցում պատարագներին։ Այդ սցենարի շրջանակում նա կայցելի հեռավոր համայնքներ, որտեղ եկեղեցիները սակավամարդ են, իրեն բնորոշ մանիպուլյատիվ ձևով տեսանյութեր կհրապարակի և կհայտարարի․ «Դուք միայն կենացների ժամանակ եք եկեղեցին հիշում, սեղանի շուրջ եք հայտարարում, թե քրիստոնյա եք, բա ո՞ւր եք, ինչո՞ւ պատարագի չեք մասնակցում»։

Ավելին՝ ցինիկաբար կավելացնի, թե «եկեղեցին ծառայում է դրսի շահերին, և դուք այն պաշտպանում եք միայն այն դեպքում, երբ համապատասխան կենտրոնից ցուցում է գալիս»։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր հայտարարում է, թե «հայրենիքի ու բանակի մասին խոսում եք միայն կենացների ժամանակ»։

Համաձայնեք՝ նիկոլական մտածելակերպն այս փուլում մերկացվել է գրեթե ամբողջությամբ։ Եվս մեկ անգամ փաստ է դառնում, որ Փաշինյանի գործողությունների սցենարները չափազանց կանխատեսելի են և զուրկ՝ անգամ նվազագույն կրեատիվությունից։

Սա ոչ այլ ինչ է, քան դասական քաղաքական տեխնոլոգիա․ նախ՝ արժեզրկել ինստիտուտը, ապա այն ներկայացնել որպես «օտար կենտրոններին ծառայող» և վերջում, հասարակության մի հատվածի միջոցով, լեգիտիմացնել այդ արժեզրկումը։ Փաշինյանի դեպքում այս մեխանիզմը կիրառվում է նույն կերպ՝ լինի բանակը, եկեղեցին, թե ազգային հիշողությունը։ Առավել ցինիկն այն է, որ հավատքի մասին դատողություններ է անում մարդը, որի քաղաքական գործունեությունը հետևողականորեն զուրկ է թե՛ բարոյական, թե՛ արժեքային հիմքից։ Եվ հենց այդ արժեքային դատարկությունն է, որ այսօր նա փորձում է լցնել հանրային պառակտմամբ, կոնսպիրոլոգիական դատարկաբանություններով:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ